Պատահարներ
Երևանում կրակոցներից մահացել է «Արարատ 2»-ի ֆուտբոլիստը․ armtimes. com
Կրակոցներից մահացել է Երեւանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ակումբի մամուլի քարտուղարությունից: Ավելի…
Կրակոցներից մահացել է Երեւանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ակումբի մամուլի քարտուղարությունից:
Ավելի վաղ shamshyan. com-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղեւոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետեւի ապակին վնասված է, եւ, ըստ Շամշյանի, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։
Ղեւոնդյանն «Արարատ 2»-ի կազմում հայտավորված է եղել հանդիպումներին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Քիչ առաջ Aurora News-ը տեսանյութ է ստացել Երևան-Սևան ավտոճանապարհից, որտեղ խոշոր վթար է տեղի ունեցել։ Քաղաքացին նաև հայտ...
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճա...
Կրակոցներ Երևանում. Տուժած երիտասարդներից մեկը քիչ առաջ մահացել է
Երևանում կրակոցներ են հնչե, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասար...