ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բանտարկված արջերի ընտանիք՝ Աշտարակի Ձոր ռեստորանի տարածքում
Գիտնական, միջուկային ֆիզիկ Արթուր Մկրտչյանը նամակով դիմել է լրատվամիջոցներին՝ ներկայացնելով Աշտարակի ձոր ռեստորանում բանտարկված արջերի ընտանիքի:
«Կիրակի ընկերներով զբոսնելիս նկատեցինք մի գարշալի տեսարան իրա գարշահոտով հանդերձ։
Ահավոր տհաճ ու բարբարոսական երևույթ, անընդհունելի Նոր Հայաստանում, սա ուղակի անմարդկային է 3 արջ Աշտարակի ձոր ռեստորանում բանտում նստած են, ընտանիքներով գնում, նստում հաց են ուտում ու էս խեղճ բանտարկված արջերի ընտանիքի տանջանքը վայելում:
Մենք դեմոկրատ Հայաստանում ենք, սենց բարբարոսությունը պետք է արգելվի», - ասված է նրա նամակում:
Արթուր Մկրտչյանը ներկայացրել է նաեւ մի քանի լուսանկարներ: