Ստուգումներ են սկսվել Ծառուկյանի նաեւ այլ ընկերություններում. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. ««Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաեւ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։
«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության եւ այդ ստուգումների միջեւ։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջեւ դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց նաեւ մանր եւ միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: