ՈՒՂԻՂ․ Ընդդեմ տրանսգենդերի ելույթի բողոքի ակցիա Երևանում
«Այդ ելույթը խիստ բացասաբար ընդունվեց հայ հանրության եւ քաղաքացիական հասարակության կողմից, քանի որ ԱԺ ամբիոնից հնչեցված միասեռականության քարոզի ժամանակ արտաբերված մտքերը հակասում են ավելի քան 1700 տարի առաջ քրիստոնեական արժեքների հենքի վրա ձեւավորված հայ ժողովրդի ազգային, բարոյական ընկալումներին եւ ավանդական ընտանեկան արժեհամակարգին»,- այս մասին այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք՝ բողոքի ակցիա է իրականացրել «Հայկական արժեքների պաշտպանության Կամք» ՀԿ-ն, որոնք դժգոհ են, որ ապրիլի 5-ին ԱԺ լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթը Հ1-ով հեռարձակվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ News. am-ի