Պատահարներ
43-ամյա վարորդը Opel-ով տապալել է բենզալցակայանի ցուցանակն ու ծաղկամանները. վիրավոր կա
Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Լյուդվիգ Փիլիփոսյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VM 773 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան…
Երեկ՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 43-ամյա Լյուդվիգ Փիլիփոսյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VM 773 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի գովազդային վահանակին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառերին և ծաղկամաններին, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Բեռնատար ավտոմեքենան հայտնվել է Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց գտնվող գետնանցումի աստիճանների վրա: Դեպքը տեղի է ունեցել այս...
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Երևանի Ռուբինյանց փողոցում քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Aurora News-ի հետևորդները տեղեկացնում են, որ մահ...
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0