Հասարակություն
Ստուգվում են Սիրուշոյի համերգների ֆինանսական տեղաշարժերը․ հարցաքննվողներ կան
Gohar Vardanyan
Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների ֆինանսական «մութ» գործարքների շուրջ քննարկումներին զուգահեռ հասունանում է նոր թեմա: Այս անգամ խոսքը վերաբերում է Սիրուշոյի համերգային գործունեությանը: Mamul. am-ը գրել էր, որ առաջիկայում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են սկսվելու Սիրուշոյի համերգների, համերգային շրջագայությունների, դրանց կազմակերպական աշխատանքների, ֆինանսական տեղաշարժերի, վճարված հարկերի մասով: Զուգահեռաբար, ստուգվելու են այն ընկերությունները, որոնք զբաղվել են դրանց կազմակերպմամբ և սպասարկմամբ:
Irakanum. am-ին թեմայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես լրատվականի աղբյուրների տեղեկությամբ՝ իրավապահները արդեն իսկ այս ուղղությամբ գործողություններ են իրականացրել, որոնք կրում են շարունակական բնույթ։ Պաշտոնապես սույն տեղեկությունները չեն հաստատվում, քանի որ գործի շրջանակը բավականին լայն է, եւ հարցաքննվող անձանց շրջանակը մեծ է։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan