Հասարակություն
Որքա՞ն են ավելացել նախարար Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները. Փաստ
Gohar Vardanyan
279 դիտում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Սուրեն Պապիկյանը ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չունի:
Նա ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:
2018թ. հարկային տարվա սկզբում Սուրեն Պապիկյանի դրամական միջոցները կազմել են 1 300 000 ՀՀ դրամ և 1400 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 2 300 000 ՀՀ դրամ և 2000 ԱՄՆ դոլար:
2018թ. հարկային տարում Սուրեն Պապիկյանի եկամուտների հանրագումարը կազմել է 8 827 168 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 5 աշխատավարձերից, որոնք կազմել են 428 098 ՀՀ դրամ, 917 422 ՀՀ դրամ, 872 917 ՀՀ դրամ, 151 001 ՀՀ դրամ և 6 457 730 ՀՀ դրամ:
Նշենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ Սուրեն Պապիկյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էր նաև հողամաս և NISSAN TEANA 2.3 մակնիշի ավտոմեքենա»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,088
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
94
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
407
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
126
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
180