Հասարակություն
Չեխիան կասեցրել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցով գործի քննությունը. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
873 դիտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Չեխիայի դատարանում վերջերս կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու` արդեն Ֆրանկլին Գոնսալես անունով հայտնի դարձած Նարեկ Սարգսյանին արտահանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմումի քննարկումը: Նախորդ նիստը հետաձգվել էր: Օրերս եւս մեկ նիստ է տեղի ունեցել, սակայն, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Չեխիայի իրավապահները կասեցրել են արտահանձնման հարցով գործի քննությունը` նրան տեղափոխելով փախստականների ճամբար: Միաժամանակ, Չեխիայում քննվում է առանձին գործ` Սարգսյանի կողմից իրենց երկրում կեղծ անձնագիր ձեռք բերելու վերաբերյալ:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից հայտնեցին. «ՀՀ դատախազությունը չեխական կողմից պաշտոնապես չի տեղեկացվել հետախուզման մեջ գտնվող եւ Չեխիայի իրավապահ մարմինների կողմից էքստրադիցիոն կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնման դիմումի մերժման, նրան արգելանքից ազատելու վերաբերյալ: Ըստ այդմ, նշված անձի՝ ՀՀ իրավապահ մարմիններին հանձնման գործընթացը այս պահի դրությամբ գտնվում է ընթացքի մեջ»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,088
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
97
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
418
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
129
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
180