Հասարակություն
Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է ԱԱԾ
Gohar Vardanyan
1 րոպե
345 դիտում
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ- լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ մանրամասնելով, որ դիմումի հիմքն այն է, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և կալանքի հետ համատեղելիության վերաբերյալ եզրակացություն տված հանձնաժողովը օրինական ուժ չունի:
«Հանձնաժողովը լեգիտիմ չէ, եզրակացությունը անհիմն է, որովհետև հանձնաժողովի նախագահը ստորագրության պահին՝ հունվար ամսին, չի հանդիսացել առողջպահության փոխնախարար, նա վարչապետի նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից: Դա նույնն է, որ մեխանիկը, պահակը, տաքսու վարորդը եզրակացության տակ ստորագրեն: Վարույթ իրականացնող մարմինը, հիմք ընդունելով անօրինական եզրակացությունը, պնդում է, որ թեպետ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ համատեղելի են, ինչը այդպես չէ: Մենք համարում ենք վարույթ իրականացնող մարմնի կողմից հղում արվող փաստաթուղթը ոչինչ է»,-լրատվականի հետ զրույցում նշել է նա:
Արսեն Մկրտչյանն հավելել է, որ Մանվել Գրիգորյանը մինչ այս պահը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, և նրան բուժող բժիշկները ևս կարծում են, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները կալանքի հետ համատեղելի չեն:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,088
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ի վճարումները հասանելի են Իզի Փեյով, իսկ Թիմ Տելեկոմ Արմենիայի վճարումները՝ Թել-Սելով
1 րոպե
147
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
515
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
147
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
198