Հասարակություն
Տաթև-Աղվանի ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի
Ապրիլի 9-ին` ժամը 10:15-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. մարտի 28-ին Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին տեղի ունեցած քարաթափման աշխատանքներին աջակցելու և ուսումնասիրելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները «Ոսմար» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների հետ համատեղ իրականացրել են քարաթափման և մաքրման աշխատանքներ (մաքրվել են մոտ 80 խմ քարաբեկորներ):
Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0