Հասարակություն
Քաղաքացին փորձել է ցած նետվել Երևանի Հաղթանակի կամրջից
Ապրիլի 9-ին` ժամը 19:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են) և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մեքենաներից մեկը գլորվել է ձորը․ խոշոր վթար՝ Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհին
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
1.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0