Հասարակություն

Որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում իմ հարցազրույցից մեկ հատված. Աննա Հակոբյան

Որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում իմ հարցազրույցից մեկ հատված. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն արձագանքել է իր հարցազրույցի ժամանակ հնչած որոշ մտքերի վերաբերյալ քննադատություններին: «Սիրելիներ, ինձ փոխանցեցին, որ Հայաստանում որոշ շրջանակներ կոնտեքստից կտրած են ներկայացնում «Ամերիկայի ձայն»-ին իմ հարցազրույցից մեկ հատված և ինձ վերագրում միտք, թե պատերազմում մեր զոհերն անիմաստ են եղել: Նույն հարցազրույցում և հայկական մյուս լրատվամիջոցներին և ամերիկյան երկու հեռուստաընկերություններին տված հարցազրույցներում ես մի քանի անգամ ասել եմ, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի կոչն է պահպանել խաղաղությունը և խնայել երիտադարդ զինվորների կյանքերը: Բայց ես նաև ասել եմ, որ եթե պատերազմ սկսվի, ոչ միայն Արցախի ՊԲ-ում ծառայող իմ որդին կլինի մարտական գործողությունների առաջնագծում, այլև ինքս եմ պատրաստ զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը: Իսկ դա նշանակում է, պատրաստ լինել նաև ԶՈՀՎԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ ես հայտարարել, թե մինչև հիմա մեր զոհերն անիմաստ են եղել: Միացյալ Նահանգներ իմ այցն անցնում է աննախադեպ օրակարգով, ընդունելությամբ և արդյունքներով, և ես կանխատեսում եմ, որ այս այցի վրա «սև հետքեր» կպցնելու փորձեր դեռ շատ կլինեն: Բայց ուզում եմ հավատալ, որ հայկական լրատվամիջոցները, որոնք ԱՄՆ-ում թղթակիցներ ունեն, փոխանցում են այն մթնոլորտը, որով ուղեկցվում է այցը»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250