Հասարակություն
ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել «Սպայկայի» տնօրենի կալանավորման առնչությամբ
Gohar Vardanyan
1 րոպե
550 դիտում
«Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման հետ կապված իրադարձությունները գտնվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրայաին կապերի բաժնից:
Պաշտպանի որոշմամբ սկսված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկելու նպատակով: Համապատասխան գրություն կհասցեագրվի Պետական եկամուտների կոմիտե:
Այց կկատարվի նաև քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի, և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:
Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է, և դա գնահատում է որպես ՊԵԿ-ի կողմից հետապնդում «Սպայկա»–ի նկատմամբ: Այսօր առավոտյան արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորում:
Հիշեցնենք նաև, որ արդեն մի քանի օր է, ինչ ընկերության աշխատակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ տնօրենի կալանավորման որոշման:
Նմանատիպ հոդվածներ
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,087
Ավելին Հասարակություն բաժնից
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
232
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
85
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
144
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
147
5.0