Հասարակություն
Գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից․ Բաբկեն Թունյան
Gohar Vardanyan
1 րոպե
478 դիտում
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել։
Դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային օրենսգրքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։
Նախագիծը վաղը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամյա ռեժիմով։ Այսինքն, օրենքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում վերջնական կընդունվի երեքշաբթի օրը, հետո կստորագրվի երկրի նախագահի կողմից։
ԺԱՄԿԵՏԻ պահով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից, սակայն քանի որ տեխնիկապես դա արդեն անհնար էր, մեր կողմից առաջարկվել է ժամկետը փոխել՝ օրենքի պաշտոնական հրապարակման պահին հաջորդող ամսվա 1-ից։ Առաջարկն ընդունվել է։ Այսինքն, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից։
Ինչ վերաբերում է վերջին օրերին որոշ գազալցակայաններում գազի թանկացմանը, ապա դա այս փոփոխության հետ կապ չունի, և այդ խնդրով պետք է զբաղվեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
845
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
676
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
566
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,087
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում թեժ քննարկումներ, Մերձավոր Արևելքում սրվող պատերազմ և աղմկահարույց դատական գործեր
1 րոպե
71
75-ամյա տղամարդը խանդի պատճառով դանակահարել է նախկին կնոջը
1 րոպե
171
Լուրերը մեկ տողով. Սպանություն Երևանում, օլիգարխների «դասեր» ԱԺ-ում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակ
1 րոպե
120
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
1 րոպե
214