Հասարակություն
Բենզինի մաքսատուրքն այս տարի կբարձրանա 2, իսկ մյուս տարի` 5 տոկոսով . Armlur. am
Gohar Vardanyan
1 րոպե
315 դիտում
Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի մաքսային քաղաքականությունը որոշում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, գրում է Armlur. am-ը:
Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված Հայաստանում առաջիկայում հնարավոր է թանկանան ոչ միայն առաջին անհրաժեշտության եւ լայն սպառման ապրանքները: Ինչպես հայտնի է` այս տարվանից ԵԱՏՄ անցումային դրույթներն այլեւս չեն գործում:
Օրինակ մեքենաների մաքսազերծումը 2020-ից կիրականացվի ԵՏՄ դրույքաչափերով: Դրա հետեւանքով զգալի կբարձրանա երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը: Նշենք, որ մաքսատուրքը բարձրանալու է աստիճանաբար` մինչեւ 2022 թվականը:
Ի դեպ, կան ապրանքներ, որոնց համար սահմանված մաքսատուրքը կգործի աստիճանաբար` յուրաքանչյուր տարի ավելանալով: Արդյունքում Հայաստանի տնտեսությունը կկարողանա փոքր-ինչ շնչել: Իսկ սպառողների վրա այն միանգամից ընդգծված բացասական ազդեցություն չի ունենա:
Օրինակ, այս տարվա հունվարից բարձրացել է բենզինի մաքսատուրքը`2 տոկոսով: Այսինքն երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ գնով է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը էլ ավելի կբարձրանա`5 տոկոսով: Ինչը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երորրդ երկրներից:
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
677
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
567
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,087
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Ավելին Հասարակություն բաժնից
2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները հայտնի են
1 րոպե
219
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
85
Դատախազությունը ներկայացրել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի սպանության գործի մանրամասները
1 րոպե
144
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
147
5.0