Այլ
Շիրակի օդանավակայանում ուղևորահոսքը հատել է 200 հազարի սահմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան, որտեղ հավատարմագրային կառավարիչ հանդիսացող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ղեկավարները վարչապետին են ներկայացրել ընթացիկ ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ արդեն իսկ «Շիրակ» օդանավակայանում իրականացվել է ենթակառուցվածքների բարելավմանը և տեխնիկական հագեցվածության ապահովմանն ուղղված ծրագիր: Ընթացիկ տարում նախատեսվում է օդանավակայանում նոր ներդրումների արդյունքում կառուցել ժամանումների նոր սրահ, վերանորոգել կառամատույցը և լուծել այլ լոգիստիկ խնդիրներ: Նշվել է, որ տարեկան ուղևորահոսքն արդեն իսկ հատել է 200 հազարի սահմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է «Շիրակ» օդանավակայանի զարգացման ծրագիրը և համոզմունք հայտնել, որ Գյումրիում ընդհանուր առմամբ իրականացվող ենթակառուցվածքների բարելավմանը միտված քայլերը կնպաստեն քաղաքի գրավչության բարձրացմանը, տնտեսական աշխուժացմանն ու զբոսաշրջային ծավալների ավելացմանը:
Նմանատիպ հոդվածներ
Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը փակելու մեջ. Հովհաննես Ազոյան
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Երբ վարչապետը մասնակցեց հաշիվը...
Բարի լույս հայ ժողովուրդ․ Սուրենյանը եղանակային նորություններ ունի
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ տաք...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ: Օդի ջերմաս...
Լույս չի լինի նշված հասցեներում. ՀԷՑ
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային և վերանորոգման աշխատա...