Ասեց՝ գնում եմ հաշտվելու… տղայիս այլևս չտեսա. կրակոցներ Գյումրիում
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Աշոտ Գրիգորյանի գործով դատական քննությունը: 1985 թվականին ծնված Աշոտ Գրիգորյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի ու դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով և 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Գրիգորյանը եղբայրներ Կնյազ և Գագիկ Ղ.-երին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, որսորդական ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ, փորձել է սպանել երկու եղբայրներին, բայց իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ եղբայրներից միայն Կնյազին է սպանել, իսկ Գագիկի առողջությանը միջին ծանրության վնաս է պատճառել: Այս մասին տեղեկանում ենք 1in. am-ից։ Լրատվականի փոխանցմամբ` ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 7-ին, ժամը 22-ն անց 55-ի սահմաններում Գյումրիում՝ Մյասնիկյան փողոցի տներից մեկի դիմաց, եղբայրներ Կնյազի ու Գագիկի հետ «նախկինում ունեցած տարաձայնությունների կապակցությամբ պարզաբանում կատարելու ժամանակ» Աշոտ Գրիգորյանը իր հետ հանդիպման վայր տարած, քննությամբ չպարզված որսորդական 12 տրամաչափի ողորկափող հրազենից կրակոցներ է արձակել: Կնյազ Ղ.-ին պատճառել է ծանր վնասվածքներ, Կնյազը մարտի 11-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է: Գագիկ Ղ.-ին պատճառվել է ձախ ուսագոտու շրջանի կույր՝ անրակի բազմաբեկոր կոտրվածքով, փափուկ հյուսվածքների ջնջխումով հրազենային կոտորակային վնասվածքի ձևով առողջության միջին ծանրության վնաս: Գործի դատական քննության ընթացքում մեղադրողը փոփոխել է մեղադրանքը, Աշոտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով: Աշոտ Գրիգորյանը մինչդատական վարույթում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտնել է, թե մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը: Նա ներկայացրել է, որ դեպքի օրը ինքն ու եղբայրը Գյումրու Անի թաղամասում չեն եղել, ոչ մի կապ չեն ունեցել այդ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության հետ: Եղբայրը, ըստ Աշոտի, ընդհանրապես իր հետ չի եղել: Ինքը 2015 թվականի մարտի 7 –ին, ժամը 11-ին տանը չի եղել: Երբ ցերեկը տուն է եկել, տեսել է, որ իրենց տան դռան ապակին կոտրված է, երեխայի մեքենան էլ է կոտրված, ուրիշ կոտրված առարկաներ էլ կային: Հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Տնեցիները ասել են՝ չգիտեն: Ինքն ասել է, որ կգտնի նրանց, ովքեր արել են դա: Հայրը զայրացել է իր վրա, նույնիսկ հայհոյել ու պահանջել է, որ ինքը ոչ մի բան չանի: Ինքը դուրս է եկել տանից, նստել է «ԲՄՎ» մեքենան, գնացել է ավտոտնակի մոտ, բարձրացել է կտուրը, այնտեղից վերցրել է պապի հրացանը: Քանի որ չի իմացել, թե ովքեր են եղել իրենց տան վրա հարձակվածները, հրացանը վերցրել է, որ պաշտպանի իրեն ու հարազատներին: Հետո մեքենայով շրջել է քաղաքում: Մութն ընկնելուց հետո տուն էր վերադառնում, երբ իրենց թաղում հավաքված մարդկանց է տեսել: Մեքենան կանգնեցրել ու տեսել է, որ մարդ է ընկած: Բաճկոնից ճանաչել է, որ իր հայրն է, հասկացել է, որ հավաքվածները իրենց տան վրա հարձակվածներն են: Ինքը մեքենայի հետևի նստատեղից վերցրել է հրացանը, դուրս է եկել մեքենայից, հրացանը պահել է հավաքվածների վրա, գոռացել է, որ կանգնեն: Հորը շրջել ու տեսել է, որ նրա դեմքը վնասված է, նույնիսկ մտածել է, թե հայրը մահացել է: Գոռացել է, որ հորը տուն տանեն ու կրակել է իր կողմը եկողների ուղղությամբ: Աշոտ Գրիգորյանը նշել է, թե հորը վնասված տեսնելով՝ ոչինչ չի հասկացել, աչքերի առաջը սևացել է, ոտքերը թուլացել են: Կրակելուց հետո ինքը հետ-հետ է գնացել: Հետևից հարվածել են իր գլխին, ինքը չի տեսել, թե ով է հարվածել: Այդ հարվածից ուշագնաց է եղել, արթնացել է այլ տեղում: Չի հիշում՝ պապի հրացանն ինչ է եղել: Պապի հրացանը հին էր, ինքը չգիտի՝ քանի փամփուշտ կար, ինքը քանի անգամ է կրակել… Դեպքի և այն մասին, որ իրեն մեղադրանք է առաջադրվել, իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իմացել է լրատվամիջոցներից: Դա իմանալով՝ դիմել է փախուստի: Բայց հետո դիմել է փաստաբանի ու ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Ինքը վատառողջ է, հաշմանդամության կարգ ունի՝ տեսողության հետ կապված: Հետագայում Աշոտ Գրիգորյանը լրացրել ու փոփոխել է պատմածը՝ հայտնելով, թե դեպքի վայրում տեսել է՝ ինչպես են մահակներով մի քանի հոգի ծեծում գետնին ընկած մարդուն: Մեքենայի լույսը գցել ու տեսել է, որ գետնին ընկածն իր հայրն է, նրան ճանաչել է հագուստից: Իջել է մեքենայից, գոռացել, որ հորից հեռու մնան, բայց այդ մարդիկ ուշադրություն չեն դարձրել: Այլ միջոց չգտնելով՝ ինքը մեքենայի հետևի նստատեղից վերցրել է որսորդական հրացանը, լիցքավորել է ծիտ որսալու փամփուշտներով ու օդ է կրակել: Հորը ծեծողները փախել են մի կողմ: Հորը մոտենալով՝ տեսել է, որ նա արյան մեջ կորած է, կարծել է, թե նա մահացել է… Աշոտ Գրիգորյանը նշել է, թե տարածքը լուսավորված չի եղել, ոչինչ չի երևացել: Մի քանի մետրի վրա տեսել է մահակներով իր վրա հարձակվողների: Մտածել է՝ ուզում են իր հետ վարվել, ինչպես հոր հետ են վարվել: Նրանց կանգնեցնելու համար օդ է կրակել, բայց նրանք չեն կանգնել: Գլխին հարված է ստացել, ուշագնաց է եղել… Շարունակությունը՝ 1in .am-ում

Քաղաքականություն