Այլ

«Թեղուտ»-ը կվերաբացվի. նոր տնօրենը ռուսաստանաբնակ հայ գործարար է. «Ժողովուրդ»

«Թեղուտ»-ը կվերաբացվի. նոր տնօրենը ռուսաստանաբնակ հայ գործարար է. «Ժողովուրդ»
«Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից…
«Թեղուտ» ընկերությունում վերագործարկման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ղեկավար Կարեն Միքայելյանից: Նրա խոսքերով՝ «Թեղուտ» ընկերությունում գործադիր եւ գլխավոր տնօրեններ են արդեն նշանակվել, գլխավոր տնօրենն ազգությամբ ռուս է: Մոտ երեք ամսից ընկերությունը հնարավորություն կունենա շահագործել հանքավայրը: Նշենք, որ այժմ Թեղուտի հանքավայրն ռուսաստանյան ՎՏԲ բանկի հսկողության տակ է: Բանկի ղեկավարությունը նոր օպերատոր է ներգրավել հանքավայրը շահագործելու նպատակով: Խոսքը ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ գործարար Նորիկ Պետրոսյանի մասին է, որը, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանում եւս հանքարդյունաբերությամբ է զբաղվում: Պարզվում է՝ Նորիկ Պետրոսյանն արդեն սկսել է զբաղվել Թեղուտով: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250