Քաղաքականություն
Լիլիթը՝ Արփինեի փոխարեն, իսկ Լենա՞ն... Հրապարակ
Gohar Vardanyan
1 րոպե
346 դիտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 25-ին ԱԺ խորհուրդը վերջապես հաստատեց նոր խորհրդարանի բարեկամական խմբերի կազմն ու ղեկավարներին, որը ՀՀԿ-ական պառլամենտի բարեկամական խմբերի «քոփի-փեստն» է` քանակով, հիմնական ուղղություններով: Սակայն «նրբերանգներն» այլ տեղ են. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար է նշանակվել Լիլիթ Մակունցը․ նախկինում Արփինե Հովհաննիսյանն էր, ասել է թե` փոխնախագահ Լենա Նազարյանին չի վստահվել այդ կարևոր ուղղությունը: Ի դեպ, Մակունցը Լենայի ձեռքից տարել է նաև Արփինեի ղեկավարած մյուս` Հայաստան-Մեծ Բրիտանիա խումբը ևս:
Ռուբեն Ռուբինյանը, որն ամեն տեղ «փոխարինում» է Արմեն Աշոտյանին, դարձել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, որը ղեկավարում էր Աշոտյանը: «Դիրքերն ամրացրել է Ալեն Սիմոնյանը` դառնալով ամենակարևոր խմբի` հայ-ռուսականի համանախագահ և ոչ միայն․ ստանձնել է նաև ամենակարևոր ուղղություններից մեկի` Հայաստան-Իսրայել խմբի ղեկավարումը։
Նորերը նախկինների բարի ավանդույթը շարունակել են ընդդիմադիրներին բարեկամական խմբերի ղեկավարների պաշտոններ տալով, սակայն՝ նոր ընթերցմամբ. խորհրդարանական դիվանագիտության մեջ բավականին եփված Էդմոն Մարուքյանին վստահվել է Հայաստան-Բահրեյն, Հայաստան-Լյուքսեմբուրգը, իսկ Նաիրա Զոհրաբյանին՝ արաբական աշխարհը` Հայաստան-Եգիպտոս, Հայաստան-Հորդանան», - արձանագրեց ԱԺ մեր աղբյուրը»:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
396
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,970
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,844
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ալեքսան Ալեքսանյանի խոսքով՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
1 րոպե
84
Տեր-Պետրոսյանը խոսել է երկրի կապիտալ վերանորոգման մասին
1 րոպե
103
Լուրերը մեկ տողով. Թրամփը հայտարարել է Իրանի դեմ հարվածների և ԱՄՆ «աննախադեպ գերիշխանության» մասին
1 րոպե
150
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
137