Հասարակություն
Իմ և մորս աշխատանքը,խնդրում եմ, իրար հետ մի կապեք․ Վանեցյան
Gohar Vardanyan
1 րոպե
357 դիտում
Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր մոր՝ Մարգարիտա Ազարյանի՝ վարչապետի աշխատակազմի Կադրերի վարչության պետի պաշտոնից ազատվելու հարցին։
«Եկե՛ք, այս գործընթացը մի՛ անձնավորեք: Իմ մայրը աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես անգամ եղել եմ դպրոցական: Նա շարունակել է աշխատել, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն: Իմ աշխատանքը և իմ մոր աշխատանքը, խնդրում եմ, իրար հետ մի՛ կապեք, և այդ թեմայով ես այլևս մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ»,- ասել է նա:
Վանեցյանը նաև անդրադարձել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի դեպքին, նշել է, որ Դավթյանը ձերբակալվել է կաշառք սռանալու պահին, կաշառք տվողին էլ առաջադրվել է մեղադրանք, սակայն հաշվի առնելով նրա առողջական վիճակը և տարիքը՝ կալանքի փոխարեն ընտրվել է ուրիշ խափանման միջոց:
ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով վարչապետի կողմից ֆեյք օգտատերերի և ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ ստացած հանձնարարականին, ասել է, որ այդ հարցում պետք է շատ զգույշ լինել։
«Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, մտածված: Եթե գրառումների մեջ չկա հանցակազմ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, ապա ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն դա»,- ասել է նա:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ հասարակության մեջ անանուն, ոչ հայտնի օգտատերերի կողմից հրապարակումները կարող են բացասական ազդեցություն ունենալ, սակայն ֆեյքերի դեմ պայքարը չի վնասելու խոսքի ազատության գործընթացին:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
631
Ով է Սարալանջում «ճռռիկներ» անող երիտասարդը. մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,392
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,087
Ավելին Հասարակություն բաժնից
Ակտիվ ցիկլոն է գալիս․ առատ տեղումներ կլինեն՝ թաց ձյան, անձրևի և քամու տեսքով
1 րոպե
181
Երբ խոսում ենք վերադարձի մասին, չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն ու տնավորվեն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
113
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը` «Կանազ» մշակույթի տան հրդեհի մասին
1 րոպե
160
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
249