Այլ
ՊԵԿ նախագահը՝ գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման մասին
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման նախագծին, նկատել է, որ այդ գործունեությամբ զբաղվողները պետք է…
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Գրավատների և փոխանակման կետերի հարկերի բարձրացման նախագծին, նկատել է, որ այդ գործունեությամբ զբաղվողները պետք է ազնիվ լինեն:
ՙԳրավատների գործունեությամբ զբաղվողները պետք է հիշեն, որ նրանց համար նախատեսված հարկը վերջին 20 տարվա մեջ երբևէ չի վերանայվել, ավելին, պետտուրքի գումարը շահութահարկի գումարի բազան նվազեցնող ծախս է: Եթե նրանք գտնում են, որ ամբողջությամբ գործել են թափանցիկ, ապա որևէ խնդիր չպետք է տեսնեին հարկային փոփոխությունների մասով: Եթե իրենք 100 մլն դրամ շրջանառություն ունեն, իսկ դրանից պակաս շրջանառությամբ աշխատելը տրամաբանական չէ, ապա պետական տուրքի չափը 60 անգամ բարձրանալն այդքան չի բարձրացնում իրենց հարկային բեռը: Գուցե արել են այդ հաշվարկը, բայց չեն բարձրաձայնում՚,- ասել է նա:
Ըստ Դավիթ Անանյանի` եթե նույնիսկ գրավատները չլինեն էլ, բանկերն ունակ են ամբողջությամբ իրականացնել նրանց մատուցած ծառայությունները:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ա...
Կարմիր բերետավորները «Արամե» ակումբի մոտից բերման են ենթարկել «Լավաշ» ռեստորանի աշխատակիցներին
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հայտն...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Ապրիլի 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում...
Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի գոհ կլինե՞ք. Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթե ապրիլի 7-ի...