Քաղաքականություն
ՄԻՊ-ի այցից հետո Քոչարյանին խցում համակարգիչ են տրամադրել
Gohar Vardanyan
1 րոպե
247 դիտում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել 2018 թվականի հաշվետվությունը, որում անդրադարձ կա նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Հաշվետվության մեջ, մասնավորապես նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Քոչարյանին:
Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Ռոբերտ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից:
Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Հանրապետության երկրորդ Նախագահը բարձրացրել է քրեակատարողական հիմնարկի խցում համակարգիչ ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:
Այս հարցերի հետ կապված՝ Պաշտպանը նախաձեռնել է մանրամասն ուսումնասիրություն, որի արդյունքում այդ արգելքների վերացմանն ուղղված առաջարկներ համապատասխան իրավական վերլուծությունների հետ միասին ներկայացվել են Արդարադատության նախարարություն ու Հատուկ քննչական ծառայություն:
Պաշտպանի միջամտությամբ Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է խցում առանց համացանցի հասանելիության համակարգիչ: Մերձավոր ազգականների նկատմամբ կիրառված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վարույթն իրականացնող մարմնի կողմից մասնակի վերացվել է: Արգելքը պահպանվել է միայն մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, ով քրեական գործով վկայի դատավարական կարգավիճակ ունի:
Վերացվել է նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
406
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,850
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1 րոպե
619
5.0
10 տարի անց Ադրբեջանի կողմից կբախվենք նոր խնդիրների․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
1 րոպե
171
Կարապետյանը՝ Իսրայելի հնարավորությունների և Ռուսաստանի դերի թուլացմանը մասին
1 րոպե
198
Կարմիր խաչը վտարված է․ Սահակյանը՝ Բաքվում՝ ապօրինի դատապարված հայերի մասին
1 րոպե
226