Այլ
Աննա Հակոբյանը չի հանդիպել Մեհրիբան Ալիևայի հետ
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է Աննա Հակոբյանի եւ Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիման մասին լուրերը: «Հարգելի…
ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքում է Աննա Հակոբյանի եւ Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիման մասին լուրերը:
«Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք: Արդեն մի քանի լրատվամիջոցների հերքել եմ, տեղեկացնում եմ նաև այս հարթակում՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ադրբեջանի նախագահի տիկին Մեհրիբան Ալիևայի հետ հանդիպում չի ունեցել: Ավելին Աննա Հակոբյանը այս օրերին Փարիզում չի եղել, իսկ ԱՄՆ այցին մեկնել է Մոսկվայով», - ասված է հերքման տեքստում:
Ավելի վաղ, որոշ ԶԼՄ-ներ, հղում կատարելով Facebook-յան ինչ-որ օգտատիրոջ գրառմանը, լուրեր էին տարածել, որ Աննա Հակոբյանն ու Մեհրիբան Ալիևան նույն ինքնաթիռով են մեկնել ԱՄՆ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Եռաբլուրում» թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը պատկանում է ա...
Կարմիր բերետավորները «Արամե» ակումբի մոտից բերման են ենթարկել «Լավաշ» ռեստորանի աշխատակիցներին
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանում հայտն...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Ապրիլի 3-4-ը, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում...
Եթե ապրիլի 7-ին Երևանում ջերմաստիճանը հասնի +18 աստիճանի գոհ կլինե՞ք. Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եթե ապրիլի 7-ի...