Այլ
Խոշոր վթար. Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
Մարտի 30-ին, ժամը 18:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և…
Մարտի 30-ին, ժամը 18:45-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին՝ երկաթգծի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Վարդենիս-Սոթք հատվածի 8-րդ կմ-ին՝ Շատվան համայնքի մոտակայքում, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ժ., ծնված 1990թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով, իսկ ուղևոր Ա.Խ.-ն (ծնված 2009թ.) դուրս է բերվել արգելափակումից: Հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախ...
Տհաճ հոտի պատճառը պարզվել է. ի՞նչ էր եղել Էջմիածնում
Երեկ կեսգիշերի սահմաններում Էջմիածին քաղաքում տհաճ հոտ էր տարածվել, որի ծագումը բնակիչների համար անհասկանալի էր: Էջմիածն...
Գագիկ Սուրենյանը դիմում է գյուղատնտեսներին
Արարատյան դաշտում առաջիկա 5 օրերին բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել...
Խոշոր ավտովթար Երևան-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ
Այսօր ժամը 10:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի...