Քաղաքականություն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ունեցվածքը.«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից…
«Փաստ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին:
Նշենք, որ Մ. Գրիգորյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին երկու ավտոտնակ, բնակարան եւ հողամաս: Ի տարբերություն պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույք չկա:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է շուրջ 79 946 559 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է շուրջ 82 474 835 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարում նրա եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 96 398 513 ՀՀ դրամ: Նշված եկամտից 73 247 528 ՀՀ դրամը, 7 163 929 ՀՀ դրամը, 1 410 785 ՀՀ դրամը եւ 12 576 160 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Նշված եկամտից շուրջ 2 000 111 ՀՀ դրամը շահաբաժին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՊԵԿ հետաքննական վարչություն կողմից իրականացրած ստուգումների արդյունքում «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին մեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....