Հասարակություն
«Նաիրի ինշուրանս»-ին կփոխարինի «Սիլ ինշուրանսը»
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների և շախմատի դպրոցների աշխատակիցների առողջապահական ապահովագրությամբ կզբաղվի «Սիլ ինշուրանս» ընկերությունը։ Երևանի քաղաքապետի…
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների և շախմատի դպրոցների աշխատակիցների առողջապահական ապահովագրությամբ կզբաղվի «Սիլ ինշուրանս» ընկերությունը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ԱվրորաՆյուզի հետ զրույցում հայտնել է, որ «Սիլ ինշուրանս» ընկերությունը հաղթել է հայտարարված մրցույթում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmDaily. am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների և շախմատի դպրոցների աշխատակիցների առողջապահական ապահովագրության ընկերությունը փոխել են։
"Եթե նախորդ տարի աշխատակիցների առողջությունը ապահովագրել էր «Նաիրի ինշուրանս» ընկերությունը, ապա այս տարի նրանց ապահովագրել են «Սիլ ինշուրանս» ընկերությունում։
«Սիլ ինշուրանսի» սեփականատերը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ով մտերիմ հարաբերություններ ունի նոր իշխանությունների հետ, սատարել է թավշյա հեղափոխությանը։ Այնպես որ պատահական չէ այս փոփոխությունը",- գրել էր լրատվամիջոցը։
Այն հարցին, թե իրապես փոփոխությունը պայմանավորված է «Սիլ ինշուրանսի»՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանելու փաստով, Հակոբ Կարապետյանը նշեց, որ բամբասանքները չի մեկնաբանում։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Aurora Media-ն զանգ է ստացել Երևանի Բայրոն 12 հասցեում տեղի ունեցած պատահարի մասին։ Զանգահարողը, ով դեպքի ականատեսն է և...