ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոք շոուի ժամանակ Սոլովյովը տաղավարից հեռացրել է հայ քաղաքագետին և փորձագետի
                                                                «Ռոսիա-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ո՞վ է դեմ» հաղորդման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: 
Հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը տաղավարից հեռացրել է երկու մասնակիցների՝ փորձագետ, լրագրող Գրեգ Վայներին և հայազգի քաղաքագետ, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ Արայիկ Ստեփանյանին:
Եթերի ժամանակ Վայներին դուր չի եկել Արայիկ Ստեփանյանի՝ իր հասցեին Ուկրաինայի ներկայիս վիճակի և հրեական հարցի վերաբերյալ արված ակնարկը: Վայները հայտարարել է, որ իր ընդդիմախոսը ստում է, և վիրավորել է Ստեփանյանին: Ի պատասխան՝ վերջինս ջուր է շփել Վայների վրա:
Սոլովյովը և հաղորդման մյուս հաղորդավար Սերգեյ Միխեևը խնդրել են փորձագետներին լքել տաղավարը: 
                            
                             
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            