Հասարակություն
Թալանել են «Պրոսպեկտի» հայտնի գետնանցումի կոշկեղենի խանութը. Շամշյան
Gohar Vardanyan
1 րոպե
346 դիտում
Այսօր, մարտի 27-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Գագիկ Ալավերդյանը, ով մասնագիտությամբ ինժեներ-գյուտարար է, ահազանգել է Ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ վարձակալած հիմունքներով իր կողմից օգտագործվող Մաշտոցի պողոտայի 3 հասցեում գտնվող գետնացումում եղած կոշիկի խանութի ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել գույք։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն կոշկեղենը, որը եղել էժան է՝ չեն տարել։ Տարել են միայն թանկարժեքները։ Այս պահին ոստիկանները ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանեն փորձաքրեագետները։
ֆոտոլրագրողի հետ զրույցում գետնանցումում աշխատողները ասում էին․ «Սա առաջին դեպքը չէ։ Արդեն խասիաթ ա դառել։ Ամեն առավոտ գալիս ենք, տեսնում ենք՝ գողություն տեղի չի ունեցել, ձեռի հետ մտնում ենք Սուրբ Սարգիս, մոմ ենք վառում ու նոր սկսում ենք մեր ամենօրյա աշխատանքը։ Հուսով ենք որ գոնե այս դեպքը կբացահայտվի և կատարողը կամ կատարողները կհայտնաբերվեն»։
Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ գողության պահը տեսաձայնագրվել է, և եթե Կենտրոնի ոստիկանները սրտացավ մոտենան, ապա «անորսալի կոշկագողերը կհայտնաբերվեն»։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
834
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,235
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մերձավոր Արևելքում լարվածություն, տնտեսական հետևանքներ ՀՀ-ում-գնաճի ռիսկեր
1 րոպե
77
ՔԿ-ն՝ Արմավիր ՔԿՀ-ում մահացած հայտնաբերված կալանավորի մասին
1 րոպե
141
Դատարանը վերացրել է Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը
1 րոպե
77
5.0
Վաղինակ Եղիազարյանը նշել է ավտոպատահարների նվազման երեք հիմնական ուղիները
1 րոպե
173