Հասարակություն
Կրտսեր սերժանտի մահվան դեպքով ձերբակալվել է ծառայակիցը
2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
Առեղծվածային ու ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի մասնավորեցված այգիներն ու պուրակները վերադարձվում են համայնքներին․Դատախազություն
Հայաստանը կարող է խորացնել կապերը ԵՄ-ի հետ, սակայն դա հեշտ չի լինելու. Իսպանիայի պատգամավոր
Լավ լուր՝ ժամկետային զինծառայողների համար․ Սուրեն Պապիկյանը հայտարարություն է արել
1.0