Պատահարներ
Հրազդանի կիրճում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է. կա ձերբակալված
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ…
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
2019 թվականի մարտի 24-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ նախադաստակի ստորին երրորդի արտաքին մակերեսի, անոթափոսի առաջնային մակերեսի և կրծքավանդակի ձախ կեսի միջին անրակային ձևով 4-րդ միջկողային տարածությունում կտրած-ծակած մոտ 15 սմ. երկարությամբ դեպի որովայնի խոռոչ թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչը՝ ծնված 1984թ., ով հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 34-ամյա տղամարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ՝ Երևանի մեկ այլ՝ 1978թ. ծնված բնակչի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մարտի 24-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ավտոմեքենայի սրահում գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դանակով հարվածել է իր կողքի նստատեղին նստած 34-ամյա տղամարդուն:
Երևանի 41-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Կազանից Սոչի մեկնող ինքնաթիռը կայծակնահարվել է։ РБК-ի փոխանցմամբ` օդանավը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, առանց ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության քրեական գործում որպես մեղադրյալ հետախուզվող՝ ընկերական շրջ...
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
ՀԷՑ-ը զգուշացնում է` վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0