Հասարակություն
Սահմանվել է նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այն հետադարձ ուժ կունենա
Գործադիրն առաջարկում է սահմանել նվազագույն կենսաթոշակի չափ` 25 500 դրամ. այս մասին Ազգային ժողովում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
Նրա խոսքով` նախաձեռնությունը կվերաբերի 18 հազար մարդու: Կկատարվի վերահաշվարկ և 2019 թվականի այս ամիսների ընթացքում ավելի քիչ կենսաթոշակ ստացած անձանց տարբերությունը կվճարվի:
Փոխնախարարը հավելեց, որ այս փոփոխությամբ Հայաստանում կենսաթոշակառուների շրջանում ի սպառ կբացառվի ծայրահեղ աղքատության գիծը, որովհետև 25 500-ը ծայրահեղ աղքատության գծի շեմն է:
«Բոլոր այն կենսաթոշակառուների դեպքում, որոնք ունեն 12 տարվանից քիչ աշխատանքային ստաժ, այդ ավելացումը կկազմի 40-50 տոկոս»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0