Պատահարներ
Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը
Մարտի 26-ին, ժամը 06:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի…
Մարտի 26-ին, ժամը 06:36-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը (մոտ 3 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ.Ա., Վրաստանի քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամպեզրի քարերին և հայտնվել ձորակում. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Կազանից Սոչի մեկնող ինքնաթիռը կայծակնահարվել է։ РБК-ի փոխանցմամբ` օդանավը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, առանց ա...
Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
ՌԴ Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մե...
Մի քանի ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0