Հասարակություն
Մամուլում հստակ նշվել է, թե որ ռեկտորի մասին է խոսքը. Նախարարը` Փաշինյանի հայտարարության մասին
Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նախօրիեն կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել:
Նախարարի խոսքով` Մամուլում շատ հստակ մատնանշվել է, թե որ ռեկտորի մասին է խոսքը: Նշենք, որ մամուլում գրվեց, որ խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին է, քանի որ ապրիլյան հեղափոխության օրերին ԵՊՀ դռները փակվել էին եւ թույլ չէին տալիս ուսանողներին միանալ ցուցարարներին:
Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը, երբ Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ, ԿԳ նախարարն ասաց. «Խորհուրդն է, որ պետք է նման հարցերը լուծի, մեր նախարարությունը նման լիազորություններ չունի: Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կսկսի քննարկել»:
Ի դեպ, այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կրկին խոսել է այս թեմայով: Նա նշել է, որ վարչապետի հայտարարությունը անձնավորված չէր, և հերքել է, թե խոսքն իր մասին է: Արամ Սիմոնյանը նշել է, որ ուսանողների վրա ինքը դուռ չի փակել:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0