Հասարակություն
Երեխաներին վտարել են տնից. մանրամասներ` «ՌԱՖ»-ում այրվածքներ ստացած 12-ամյա երեխայի մասին. Հրապարակ
Արարատի մարզի Վեդի քաղաքում շաբաթ օրը դժբախտ պատահարի զոհ դարձած երեխաների մասին տեղեկատվություն տարածվեց, թե նրանք անօթևան էին, և դա էր պատճառը, որ քնած էին եղել այրվող մեքենայում, գրում է Hraparak. am-ը:
Արարատի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետը Hraparak. am-ին ասաց, որ երեխաներն անօթևան չէին․ «Նրանք 6 երեխա են, և ինքը մեքենայի մեջ չի քնել (նկատի ունի՝ մշտապես), մայրը պարզաբանել է, որ այդ օրն իրենք հարեւանի տանն են քնած եղել, աղջիկը հարևանի երեխայի հետ կռվել է, նեղացել է, գնացել է մեքենայի մեջ քնելու»։
Ընտանիքը դրսում է հայտնվել մարտի 14-ին, քանի որ վերջիններս պարտք են ունեցել, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն օտարել է նրանց բնակարանը, ինչից հետո ընտանիքը դիմել է Մասիսի քաղաքապետարան, նրանց հատկացված է եղել ժամանակավոր կացարան։ Ըստ խոսնակի՝ այդ ժամանակահատվածում ընտանիքն իրերի կեսը տեղափոխած է եղել ժամանակավոր կացարան, կեսը՝ ոչ, և գիշերելիս է եղել հարևանի տանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Ավելին Հասարակություն բաժնից
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ է ասել Սամվել Կարապետյանը դատարանում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
5.0