Պատահարներ
Անչափահաս կալանավորն ինքնավնասման փորձ է կատարել
Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս…
Մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ահազանգի հիման վրա այց են իրականացրել ինքնավնասման փորձ կատարած անչափահաս կալանավորին։ «Աբովյան» ՔԿՀ այցն իրականացվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ներկայացուցիչների հետ համատեղ։
Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ փորձագետ հոգեբանն առանձնազրույց է ունեցել ինքնավնասում կատարած անչափահասի և նրա խցակիցների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են անչափահասի պահման պայմանները, նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
Առանձնազրույցների արդյունքներով քննարկում է տեղի ունեցել ՔԿՀ վարչակազմի հետ։ Անչափահասի իրավունքների ապահովման հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Կազանից Սոչի մեկնող ինքնաթիռը կայծակնահարվել է։ РБК-ի փոխանցմամբ` օդանավը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, առանց ա...
Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
ՌԴ Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մե...
Մի քանի ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0