Պատահարներ
Զինվորականին դանակի մի քանի հարվածներ հասցրած ու փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերել են
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են այսօր՝ մարտի 25-ին…
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են այսօր՝ մարտի 25-ին, Նուբարաշեն վարչական շրջանում ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող սպային դանահակահարածի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 03:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին հայտնել են, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Արշակ Դանիելյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնել:
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Դանիելյանին դանակի մի քանի հարվածներ է հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Զավեն Քեշիշյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի:
Այսօր ոստիկանների ու քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Զ. Քեշիշյանը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ներկայացուցիչները:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Կազանից Սոչի մեկնող ինքնաթիռը կայծակնահարվել է։ РБК-ի փոխանցմամբ` օդանավը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել, առանց ա...
Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 24-ամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
ՌԴ Յուգորսկ քաղաքի դիահերձարանում մի քանի տոննա մանկական սնունդ է հայտնաբերվել: Ահազանգը հնչեցրել էր տեղի բնակիչներից մե...
Մի քանի ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային և վերանորոգման աշխատ...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0