Այլ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին ուղեկցել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է:
Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը ներկայիս 50 հազարի փոխարեն հասցնել 250 հազարի: Նախատեսվում է մինչ 2025 թվականը ներգրավել մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ` ընդլայնելով զբոսաշրջային հանգրվանների թիվը, ստեղծելով նոր աշխատատեղեր:
Նշվել է, որ 2018 թվականի ընթացքում Ենոքավանում զբոսաշրջային ոլորտի շրջանառությունը կազմել է 1,5 դոլար. 2025–ին ակնկալվում է այդ թիվը հասցնել գրեթե 13 մլն դոլարի:
Տեղեկացվել է նաև, որ արդեն իսկ քայլեր են իրականացվում Ենոքավանի հողօգտագործման գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը ողջունել և կարևորել է ռազմավարության իրականացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ռազմավարությամբ նախատեսվող ծրագրերի և ներդրումային նախագծերի իրականացման հետագա քայլերին:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակն այսօր և առաջիկա օրերին. Ինչ է սպասվում
Հանրապետության տարածքում` մարտի 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջան...
Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրվել է նոր տեսանկարահանող սարք
Վարդանանց - Տպագրիչների խաչմերուկում տեղադրվել է նոր տեսանկարահանող սարք(PTZ): Այս մասին իր ՖԲ էջում գրել է և լուսանկար...
Սպասում ենք գարնան առաջին ամպրոպները. Գագիկ Սուրենյան
«Այսօր սպասում ենք գարնան առաջին ամպրոպները, տեսնենք կլինի, վայելենք»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայու...
Եղանակն այսօր և առաջիկա օրերին
Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային...