Պատահարներ
Ֆինլանդիայում հարձակվել են երկրի արտգործնախարարի վրա
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անհայտ անձը հարձակում է իրականացրել երկրի արտգործնախարար Թիմո Սոինիի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին: Նշվում է, որ տղամարդը…
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անհայտ անձը հարձակում է իրականացրել երկրի արտգործնախարար Թիմո Սոինիի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Նշվում է, որ տղամարդը կրում էր «Օդինի զինվորներ» ազգայնական կազմակերպության խորհրդանշան պարունակող հանդերձանք: Կազմակերպությունը հայտնի է իր հակամիգրացիոն դիրքորոշմամբ:
Նախարարը գտնվելիս է եղել գյուղատնտեսական տոնավաճառում, որտեղ հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ: Նախարարի խոսքով՝ հարձակվողը մոտեցել է իրեն և փորձել ծեծի ենթարկել:
Նշվում է, որ Սոինին հարձակման հետևանքով չի տուժել և շարունակել է շփումն ընտրողների հետ: Տեղի ոստիկանությունը գետնին է տապալել հարձակման փորձ իրականացրած տղամարդուն:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ դանակահարությունՙ Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է
Shamshyan. com-ի տեղեկություներով` քիչ առաջ Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի: Աղբ...
Ավտովթարՙ ոստիկանությունից Արաբկիրի բաժնի դիմաց. Վիրավոր
Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում, Ազատությ...
73–ամյա քաղաքացու ջերմոցում հայտնաբերվել է 13 կգ-ից ավելի կանեփ
Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերվ...
Արտակարգ դեպք Երևանում. Անհատ ձեռներեցը պատահմամբ ինքն իրեն կրակել է
Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկան...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0