Հասարակություն
Տնօրենը հասկացել է, որ Ավշարի դպրոցում համատեղ աշխատանքը չի ստացվում. Փոխտնօրեն
Gohar Vardanyan
1 րոպե
415 դիտում
Ավշարի դպրոցում այսօր ժողով է եղել, տնօրեն Հերմինե Անդրեասյանն էլ հասկացավ, որ համատեղ աշխատանքը չի ստացվի: Այս մասին Tert. am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:
«Տնօրենին ուսուցիչներն ասացին` չի ստացվում մեր համատեղ աշխատանքը: Ինքն էլ, կարծում եմ, համոզվեց, որ համատեղ աշխատանքը պարզապես չի ստացվում, որովհետև ոչ մի ձևով երկխոսություն չի ստացվում»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ լուծման հնարավոր տարբերակներ չեն քննարկել, ամեն ինչ թողել են տնօրենի վրա: «Հիմա ոչ մի որոշում չկա, չգիտենք՝ ինչ կլինի, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել, չենք աշխատի տնօրենի հետ»,- ասաց նա:
Նա հավելեց, որ դասապրոցեսը չի վերականգնվել դպրոցում, և որ աշակերտները շարունակում են չհաճախել դպրոց:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
296
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
632
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
846
Կին վարորդը կայանման փոխարեն մեքենայով մխրճվել է խանութի մեջ․ Ականատես
Gohar Vardanyan
1 րոպե
8,249
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
444
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
197
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
169
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
199