Պատահարներ
Սպիտակի ոլորաններում կողաշրջված բեռնատար կա
Մարտի 22-ին, ժամը 10:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում կողաշրջված բեռնատար կա. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի…
Մարտի 22-ին, ժամը 10:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում կողաշրջված բեռնատար կա. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ս. թ. մարտի 21-ին Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 18-րդ կմ-ին կողաշրջվել է Scania մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1963 թ., Վրաստանի քաղաքացի):
Ժամը 10:27-ին Սպիտակի «1-03» ծառայությունից տեղեկություն է հաղորդվել, որ տուժածը իրենց մոտ է հոսպիտալացվել ս. թ. մարտի 21-ին. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները խցանի միջոցով դադարեցրել են ավտոբաքից դիզելային վառելիքի արտահոսքը:
Ժամը 10:31-ից մինչև 10:40-ը փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
«Հայինկասացիա»-ի վարորդը 20․000 դոլարով մեկնել է ՀՀ-ից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով գող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանում տեղի ունեցած BMW X6-ի ու Lexus-ի բախումից
Ինչպես հայտնել էին՝մարտի 15-ին Երևանում՝ Թբիլիսյան խճուղում տեղի էր ունեցել BMW X6-ի ու Lexus-ի բախում, ինչի հետևանքով մ...
Ավտովթարՙ Սարալանջի նորակառույց ճանապարհին. կա վիրավոր
Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել...
Ողբերգական դեպքՙ Նուբարաշենում. իր անունով ստացած զենքով ինքնասպան է եղել
Այսօր՝ մարտի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահա...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0