ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ հո՞ ձեզ հետ չի պատահել. վարչապետ` բնապահպանության նախարարին
«Էդ հո ձեզ հե՞տ չի պատահել, պարոն Գրիգորյան»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հարց ուղղեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին:
Վարչապետի հարցն առաջ եկավ այն պահին, երբ նախարարը ներկայացրեց իր ձեռքի տակ եղած վարկի մարման փաստաթղթերը:
Նշենք նախարարը նշել էր. «Իմ դիմաց կա վարկի սպառման օրինակ. 2.3 մլն վարկ է տրամադրել ինչ-որ կազմակերպություն ավտոմեքենայի ձեռքբերման համար, ամսական սպասարկումը 12 հազարից սկսած, տոկոսագումարը՝ 25 հազար, սպասարկման վճարը՝ 32 հազար: Հաջորդ ամիս՝ 43 հազար սպասարկման վճարը, հետո՝ ևս 43: Միշտ սպասարկման վճարն ավելի բարձր, քան մարվող տոկոսադրույքը»:
Մանրամասների` տեսանյութում