Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր չափերի յուրացման «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը…
Հունվարի 9-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությանն է փոխանցվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրինության կողմից չարաշահումներ և յուրացումներ կատարելու վերաբերյալ կառավարությանը հասցեագրված դիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության տնօրենի 2018 թվականի մարտի 16-ի հրամանով նախատեսվել է ապամոնտաժել և պահեստավորել «Նորադուզ» և «Լիճք» օդային գծերի որոշ հենարանների հաղորդալարերն ու ճոպանները։
Սակայն ապամոնտաժումից հետո ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, ապամոնտաժված նյութերը սահմանված կարգով գույքագրելու և պահեստավորելու փոխարեն յուրացրել են դրանք։ Արդյունքում՝ հափշտակվել է 47 միլիոն դրամի՝ 24․372 մետր հաղորդալար։
Մարտի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ և ուղարկվել նախաքննության։
Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է. Շամշյան
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18...
«Հայինկասացիա»-ի վարորդը 20․000 դոլարով մեկնել է ՀՀ-ից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով գող...
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Իրավապահները պարզել են, որ Գյումրիում խոշոր չափի գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկ...
Իտալիայում տղամարդն առևանգել և այրել է 50 երեխա տեղափոխոխղ ավտոբուսը
Միլանի մերձակայքում վարորդը ավտոբուս է առևանգել, որում ավելի քան 50 դպրոցական է եղել: Ինչպես հաղորդում է Говорит Москва-...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0