Հասարակություն
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
Gohar Vardanyan
299 դիտում
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն բեռնատարների համար:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. մարտի 21-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
285
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
623
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
833
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Gohar Vardanyan
1,467
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներ, ուշադրություն․ փոփոխություններ են կատարվել
1 րոպե
1,646
5.0
Երևանում և որոշ մարզերում երկարատև հոսանքազրկում կլինի
1 րոպե
1,077
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
1 րոպե
778
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
1 րոպե
344
5.0