ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մանվել Գրիգորյանի տարածքներում հայտնաբերված սեփականության վկայականների մասին․ Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ապօրինի աճուրդներին և տարածքների սեփականաշնորհմանը. «Ցավոք սրտի, ՀՀ-ում տարիներ, տասնամյակներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, երբ պաշտոնյաները պաշտոնը ստանձնելուց հետո իրենց պարտքն են համարել սկսել ազատ տարածքների սեփականաշնորհման, այսպես կոչված՝ փայ անելու գործընթացը»:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներին` նախարարը նշեց. «Քանի որ ՀՔԾ-ն ուսումնասիրություն է կատարել Մանվել Գրիգորյանին «պատկանող» տարածքներում, որովհետև քննության արդյունքում, չմտնելով նույնիսկ քննության մեջ, մեզ տրված տվյալների համաձայն, կարող ենք ասել, որ գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա նախնական եզրակացություն կա, որ այդ աճուրդները տեղի են ունեցել ոչ սահմանված կարգով, ոչ մրցութային»:
Մանրամասները՝ News am-ի տեսանյութում