Պատահարներ
Մոտ 20000 դոլար են հափշտակել «Հայինկասացիա»-ի պահոցից․ մանրամասներ
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Shamshyan com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մարտի…
Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Shamshyan com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է երեկ՝ մարտի 19-ին, 60-ամյա Վալերի Սարգսյանի դիմումի փաստով։ Վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է դիմել և հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։ Վ. Սարգսյանը հայտնել է նաև, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չեն հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին և այն ի պահ են հանձնել
«Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։ Երեկ, ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել են «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին և բանկում պարկը բացելուց հետո պարզվել է, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեևատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև քննչական խումբը՝ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից էլ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար, և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունն ու քննչական վարչությունն արդեն հսկայածավալ օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողությունների արդյունքում ունեն գողություն կատարողի տվյալները և, ինչպես ժողովուրդն է ասում, կարճ ժամանակում կհայտնաբերեն նրան ու կապացուցեն, թե ում է օրն է 40 օր։
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է. Շամշյան
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «...
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Իրավապահները պարզել են, որ Գյումրիում խոշոր չափի գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկ...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0