Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Խոշոր վթար Կոտայքի մարզում. «ՎԱԶ 217230»-ը հայտնվել է «Արզնի-Շամիրամ» ջրանցքում
Կոտայքի մարզում, մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հ.-ն իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ…
Կոտայքի մարզում, մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 21։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հարություն Հ.-ն իր վարած ВАЗ 217230 մակնիշի 35 ՏN 038 համարանիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արզնի–Շամիրամ ջրանցքը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Եղվարդ քաղաքի բնակիչներ, 23-ամյա Ռաֆիկ Մ.-ն ու 26-ամյա Արտաշես Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան քաղաքացիների ուժերով վերամբարձ կռունկով դուրս է բերվել ջրանցքից և տեղափոխվեց անվտանգ վայր։
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է. Շամշյան
Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ, 18...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներից մեկում իրականացվող դրամահավաքության մասին ահազանգին: «Այսօր «...
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Իրավապահները պարզել են, որ Գյումրիում խոշոր չափի գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկ...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0