Պատիժՙ պետությանը վիրավորելու համար. Պուտինը ստորագրել է նոր օրենքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հասարակությանը, պետությանը, պետական խորհրդանիշներին վիրավորող տեղեկատվության տարածման համար վարչական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անհարգալից հրապարակումների համար սահմանվում են 30-100 հազար ռուբլու տուգանքներ, կրկնակի իրավախախտման համար՝ 100-200 հազար ռուբլի կամ մինչեւ 15 օր ձերբակալություն։
Եթե նման գործողությունները կատարվել են նախկինում նույն խախտումները երկուսից ավել անգամ կատարած անձի կողմից, տուգանքի չափը կկազմի 200-300 հազար ռուբլի կամ մինչեւ 15 օր ձերբակալություն։
Բոլոր դեպքերում վարչական իրավախախտումների համար գործերի հարուցման մասին 24 ժամվա ընթացքում կծանուցվեն ՌԴ դատախազության մարմինները։