Պատահարներ
«Դալմա Գարդեն Մոլ»-ում «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահից գողացել են մոտ կես մլն դրամ
Գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan. com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 17-ին Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Հակոբյանը…
Գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan. com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 17-ին Ժամը 21։00-ի սահմաններում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Հակոբյանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 19։30-ից մինչև 20։30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասարքավորման (հեռակառավարման վահանակ) միջոցով Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի կայանատեղիում կայանված, իրեն պատկանող Toyota Land Cruiser Prado մակնիշի 95 AN 999 համարանիշի ավտոմեքենայի դուռը բացել են և սրահից հափշտակել խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հակոբյանը «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահն է և ավտոմեքենայից հափշտակել են մոտ կես միլիոն դրամ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0