Պատահարներ
Ճանապարհին արգելափակվել են Opel, Mercedes, ՎԱԶ 2106, Nissan, ԿամԱԶ և այլ մեքենաներ․ ԱԻՆ
Մարտի 17-ին, ժամը 22:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել…
Մարտի 17-ին, ժամը 22:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (5 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից:
Մարտի 17-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի 27-35-րդ կմ-երի հատվածում արգելափակվել են 2 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա (24 ուղևոր):
Փրկարարները ՃՇՇ-ի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել բեռնատար և մարդատար ավտոմեքենաները:
Մարտի 17-ին, ժամը 21:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա (5 ուղևոր):
Մարտի 17-ին, ժամը 19:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ-Նուբարաշեն ավտոճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են կավահողի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Նուբարաշենի կամրջի մոտակայքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԿամԱԶ» և «Mercedes ML» և «ՎԱԶ 2106» մակնիշերի ավտոմեքենաները:
Մարտի 17-ին, ժամը 19:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Ցամաքաբերդ գյուղի մոտակայքում:
Ջրափրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Մարտի 17-ին, ժամը 19:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նախորդ կանչից (Երևան-Գյումրի 85-րդ կմ) վերադարձի ճանապարհին՝ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում, հրշեջ-փրկարարական ջոկատը նկատել է ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա:
Մարտի 17-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա (15 ուղևոր):
Մարտի 17-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «911» ծառայությանն Շիրակի մարզի Թավշուտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներները «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0