Պատահարներ
Բագրատաշենի մաքսատանը 15 տոննա ներքնաշորերով բարձված բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով։ Ժամը 20։57-ի սահմաններում արտակարգ իրավիճակների…
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 16-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով։
Ժամը 20։57-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
Shamshyan com-ն էլ հավելում է, որ հրշեջներն ու ոստիկանները պարզել են, որ ժամը 20։40-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 55-ամյա Իոսիֆ Տոմչիկի կողմից վարած Iveko մակնիշի AK 1983-4 համարանիշի A 6770 A-4 համարանիշի կցորդիչով բեռնատարը և իր մեջ եղած 14.5 տոննա բեռը ամբողջությամբ այրվել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարում եղել են ներքնաշորեր, զուգագուլպաներ, թղթեր, օրացույցներ և այլ իրեր, իսկ վարորդն աշխատում է «Լոռի Կոմպանի» ընկերությունում։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան գտնվելիս է եղել Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ի դիմաց, ճամփեզրին, և ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի պատճառը եղել է կարճ միացումը։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
«Հայփոստ»-ի ու սոցապահովության աշխատակիցները յուրացրել են անապահովներին գումարները
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Լոռու մարզի «Հայփոստ»-ի և սոցիալական ծառայության, մարզպե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․ShamshyanՏԵՍԱՆՅՈՒԹ Գումի շուկայից․կատվի կերած միսը վաճառելու են քաղաքացուն․Shamshyan
Քաղաքացին տեսանկարահանել է, թե ինչ բարձիթողի ու հակասանիտարական վիճակ է տիրում Երևանի Գումի շուկայում։ Տեսանյութում պարզ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․Բոգոյի մտերիմներն ավերել են նրա նախկին «սենյակները» ԿենտրոՆական ավտոկայանում
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո...
Ավելին Պատահարներ բաժնից
Շոգի հետևանքով ԵՄ-ի տնտեսական կորուստները կարող են հասնել 180 մլրդ եվրոյի
Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0